Ավարտվեց Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործների միջազգային սիմպոզիումը

Օգոստոսի 30 ին Արցախում ավարվեց Հակոբ Գյուրջյանի անվան 4 միջազգային սիմպոզիումը:

Օգոստոսի 30 ին Արցախում ավարվեց Հակոբ Գյուրջյանի անվան 4 րդ միջազգային սիմպոզիումը:      Ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հակոբ Գյուրջյանի, Արցախ էին ժամանել քանդակագործներ աշխարհի մի քանի երկրներից՝ մասնակցելու «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումին։ Ժամանակին Փարիզի Ժյուլիան ակադեմիայի պրոֆեսորներից մեկի այն հարցին, թե քանդակագործության որ դպրոցում է սովորել Գյուրջյանը, նա պատասխանել է․ «Իմ դպրոցը մինչեւ այսօր եղել է Շուշվա փողոցների ցեխը, բացի այդ դպրոցից ուրիշ դպրոցում չեմ եղել»։

Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի հարակից պուրակում, աշխարհի մի քանի խոշոր պետությունների դրոշներ էին ծածանվում, գույները երկինք բարձրացած փոշով ծածկված։ Պուրակի մի քանի անկյուններում երիտասարդ ու փորձառու քանդակագործներ էին, յուրաքանչյուրը քարի մի հսկայական կտորի առաջ կքած չափչփում, գծագրում ու կերտում էր։

 

Реклама

ԲԱՆԳԼԱԴԵՇՅԱՆ ՊԼԵՆՆԵՐ ԵՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

 

 

Այս անգամ մեր հերթական պլեներն անցկացրեցինք Մեդիա մոլլի հարակից ծառաշատ այգում: Օրվա հուշագրավ պահերից մեկն այն էր , որ մենք դեռ չէինք հասցրել սկսել մեր աշխատանքը, երբ մեզ ընդառաջ եկան բակի երեխաները, միանալով մեր ջոկատին նրանք էլ սիրով բարեկարգեցին բակը, իսկ հետո սկսեցինք գունավորել շրջակայքը:                                             Ոգևորությունն այնքան մեծ էր, որ փոքրիկները ցանկություն հայտնեցին հյուրընկալվել մեր դպրոց: Այսօր` հուլիսի 25ին նրանք մեր սպասված հյուրերն էին. արդյունքն ապշեցնող էր: Պատանիների մտքի թռիչքը ստեղծագործություններում մեկը մյուսից ինքնատիպ էին:
Խմբում առանձնահատուկ աչքի ընկավ Արմանը՝ իր Դոնկիշոտի դիմաքանդակով: Քանդակի արվեստանոցում աշխատանքները ավարտելուց հետո դուրս եկանք բակ, որտեղ բարձր տրամադրությամբ շարունակվեց օրը` փոքրիկները ուրախությամբ նետվեցին լողավազան:
Եվ հագեցած օրվա վերջում մեր ոգևորված փոքրիկները խոստացան կրկին անգամ հյուրընկալվել մեզ :

Պլեներ Բանգլադեշի Անգլիական այգում

Գեղարոեստի դպրոցի Քանդակի և Նկարչության լաբորատորիան սիրով հրավիրում է Բանգլադեշի Անգլիական այգի (Պերճի այգի), հասցե՝ Րաֆֆի 91, մասնակցելու բացօթյա պլեների: Ծրագրում՝

  • Այգու միջավայրի մաքրման աշխատանք
  • Կոմպոզիցիոն աշխատանք կավով
  • Նկարչական պլեներ՝ պերֆորմանս
  • Գրաֆիկական աշխատանք  քաթանի վրա :

Գույներով լի ամառ քանդակի ջոկատում

Քանդակի ջոկատաինների ամառն առավել աշխույժ է : Մեր երիտասարդ ջոկատաինները ստացան նոր հանձնարարություններ և անցան գործի,  Բ4 ում աշխատում էր ջոկատի մի մասը՝ Ստելլա Բարեխամյանը ,Մարիա Պանոոավան և Լուսինե Գալստյանը :Նրանք  նկարազադում էին կացայատան արտաքին պատերը, Ռաֆաել Ավետիսյանը  արտաքին պատի սպիտակեցման աշխտանքներն էր կատարում : Ժենյա Դավթյանը ,Դավիթ Մուրադյանը ,Անի Աճեմյանը և  Ալիկ Ավանեսյանը ավարտելով իրենց աշխատանքները Գեղարվեստի դպրոցում միացան իրենց ընկերներին : Միասնական ուժերով շուտով կավարտենք  Բ4-ի բարեկարգման աշխատանքները:

Անսպառ եռանդուն սեբաստացի են. Ճամբարային առօրյան

Ճամբարային գործունեություն. Մի խումբ Սեբաստացիներ մեծ սիրով, նվիրումով գործի անցան ամսվա սկզբում և արդեն աշխատանքի արդյունքն ակնհայտ է: Այսպես պետք է լինի սիրով և նվիրումով արված աշխատանքը: Ինձ հասած խումբը երևի թե ամենաակտիվներից է  և աշխատանքս տալիս է իմ ակնկալած արդյունքը: Ավարտելով հարթաքանդակների ու փոքրիկ մրցանակների ձուլման աշխատանքները ունենք նոր ծրագրեր, մտքեր: Բ-4թաղամասի և արհեստագործական դպրոցների (դրսի պատի) նախագծերը արդեն դառնում են նոր ծրագրեր:

Это слайд-шоу требует JavaScript.